Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եթե կինոն վնաս է տալիս հայրենիքիդ, պե՞տք է արգելվի»

«Եթե կինոն վնաս է տալիս  հայրենիքիդ, պե՞տք է արգելվի»
08.05.2015 | 10:42

«Կինոյի մասին օրենքից են խոսում: Եթե կինոն վնաս է տալիս հայրենիքիդ, պե՞տք է արգելվի: «Շանթ» հեռուստաընկերությամբ երեկոյան ժամերին զինվորականների մասին պատմող սերիալ են ցուցադրում: Դերասանը դերասանություն չգիտի, խմբագիր չկա, սրբագրիչ չկա, սյուժեն անհետաքրքիր է, խոսում են ժարգոնով, ոնց որ կալանավայրում գտնվող տղաներ լինեն»,- «Իրատես»-ի հետ զրույցում ասաց անվանի կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ: Նրա կարծիքով՝ «Բանակում» հեռուստասերիալի ցուցադրությունը պետք է արգելվի: Արցախյան ազատամարտի տարիներին Լևոն Աթոյանցը մեկնել է ռազմաճակատ: Լուսանկարել է ազատամարտիկների դեմքերը: «Նայում ես նրանց դեմքերին, հետո այս ֆիլմի տղաներին, անհամատեղելի են,- ասաց նա:- Մեր տանը Վրաստանից հյուր կար, հարցրեց՝ այս հանցագործնե՞րն են շահել պատերազմը: Ասացի՝ ոչ, սա կատակ է: Ամբողջ աշխարհը նայում է այդ ֆիլմերը, ի վերջո, Թուրքիան է նայում, չի՞ ասի՝ և այս ազգն ինձնից հողե՞ր է ուզում: Պետք է դիվանագետ լինենք: Մենք Հայաստանում ենք ապրում: Շրջապատված ենք թշնամիներով: Իրավունք չունենք նման կատակներ անելու»: Հետո կինոօպերատորն ուղղեց ինքն իրեն. «Չասեմ թշնամիներով, որովհետև ես միշտ ասել եմ՝ վատ ժողովուրդ չկա, կան վատ լրագրողներ ու վատ ղեկավարներ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` Ռեբեկա ԱՍՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ